Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԿԸՀ-ն սահմանել է խաղի կանոնները

ԿԸՀ-ն սահմանել է խաղի կանոնները
16.01.2013 | 13:45

ԿԸՀ նիստում սահմանվել է 2013 թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամի տրամադրման ժամանակացույցը, խորհրդարանական կուսակցությունների միջև բաշխվել են ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները, որոշվել է 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառների փակցման կարգը: Ընտրական օրենսգրքով Հանրային հեռուստաընկերությունը քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուներին տրամադրում է 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի եթերաժամանակ, Հանրային ռադիոյով` 120 րոպե անվճար և 180 րոպե վճարովի: Քարոզարշավի ժամերը Հանրային հեռուստաընկերությամբ կսկսվեն ժամը 18-ից, իսկ Հանրային ռադիոյով` 13.30-ից և 21.40-ից: Հանրային հեռուստաընկերության վճարովի եթերաժամի 1 րոպեն գնահատվել է 80000 դրամ, Հանրային ռադիոյինը` 3600: Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների եթերաժամանակից օգտվելու հաջորդականությունը կսահմանվի վիճակահանությամբ: Քարոզարշավը սկսվում է հունվարի 21-ին:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ